| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները: Նա նշեց, որ փոփոխություններն արժանացել են կառավարության հավանությանը և այժմ ներկայացվել ԱԺ-ին, նախագիծն ունի փորձագիտական եզրակացություն, որը մոտ օրերս պատրաստ կլինի:
Սահմանված կարգով այն անցել է հանրային քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ կազմակերություններ, տարբեր փորձագետներ ու անհատներ: Նախատեսվում է, որ աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկ վարելու՝ գործատուի պարտավորությունը հանվում է, միաժամանակ, հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է մեկ տարվա ընթացքում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները, օրենքով սահմանված կարգով, լրացնել ու հանձնել աշխատողներին: Այս փոփոխությունը պարզեցնում է գործատու–աշխատող հարաբերությունները, քանի որ տեղեկատվական համակարգում արդեն առկա է ողջ տեղեկատվությունը, այնպես որ` աշխատանքային գրքույկն անհրաժեշտ չէ ո'չ գործատուին, ո'չ աշխատողին աշխատանքային իրավունքի իրացման պրոցեսում:
Երկրորդ փոփոխությամբ սահմանվում է «մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը, դա մասնագիտություն ստանալուց հետո այդ մասնագիտությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածն է: Նախատեսվում է, որ փորձաշրջան չի կարող պահանջվել, եթե տվյալ գործատուի մոտ աշխատողն արդեն անցել է որոշակի ուսուցում: Նախատեսվում է աշխատանքային պայմանագրում նշել փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակները և դրա տևողությունը: Սահմանվում է գործատու-աշխատող կողմերի էլեկտրոնային ստորագրություն: