Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեղուկ գազի գների աճով պայմանավորված զանգվածային ակցիաները վերաճել են անկարգությունների: Երկրում մտցվել է արտակարգ դրություն, կառավարությունը լուծարվել է. նախագահ Տոկաևը տեղի ունեցողն անվանել է արտաքին ագրեսիայի գործողություն և օգնության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին, որը խաղաղապահ ուժեր է ուղարկել Ղազախստան։
Ժամը 18:00-ի դրությամբ՝
Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական կառույցը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ղազախստանին՝ իրավասու մարմինների խնդրանքով։
Ղազախստանի հիվանդանոցներում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ կան, ովքեր խոսում են արաբերեն։ Այս մասին տեղական հեռուստատեսության եթերում ասել է «Թալափ» կիրառական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռահիմ Օշակբաևը։
Ալմաթիի օդանավակայանը մինչև կիրակի չի աշխատի։
Ալմաթիի Հանրապետության հրապարակի տարածքը շարունակում են մաքրել զինված ջարդարարներից, երբեմն լսվում են առանձին կրակոցների ձայներ։ Այդ մասին հայտնում է Sputnik-ի ղազախական ծառայությունը։
Այս պահին երկրի խոշորագույն քաղաքի կենտրոնական հատվածում իրավիճակը բավականին հանգիստ է։ Խանութներում կարելի է գտնել ամենաանհրաժեշտ ապրանքները։ Դեռևս անհնար է գումար կանխիկացնել բանկոմատներից:
Ղազախստանի Շիմքենթ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել է ավելի քան 60 մարդ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ բացի զենքից, սադրիչներին փող և էներգետիկ ըմպելիքներ են տվել։
Շոյգուն փակ կապուղիներով շփվում է ՀԱՊԿ երկրների գործընկերների հետ Ղազախստան խաղաղապահ կոնտինգենտի տեղափոխման հարցով։
Պուտինը, Փաշինյանը և Լուկաշենկոն նշել են, որ ՀԱՊԿ խաղաղապահների գլխավոր խնդիրն է թույլ չտալ դրսից հանցախմբերի մուտքը Ղազախստան:
Ալմաթիի օդանավակայանն ընդունում է միայն ռազմական ինքնաթիռներ: Օդային նավահանգիստը փակ կլինի մինչև կիրակի՝ հունվարի 9-ը․ հայտնում է Khabar24 հեռուստաալիքը։
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացելու մասին հրաման է արձակել
Իսկ մինչ այդ Ղազախստանում և դրա շուրջ հունվարի 7-ին տեղի ունեցած իրադարձությունները՝ ստորև:
Առավոտյան հայտնի դարձավ, որ Ղրղզստանը մտադիր է ՀԱՊԿ-ի միջոցով Ղազախստան ուղարկել 150 խաղաղապահ և 19 միավոր ռազմական տեխնիկա։ Հիշեցնենք, որ Ղրղզստանի խորհրդարանն ավելի վաղ պետք է հավաքվեր` քննարկելու Ղազախստան զորք ուղարկելը, սակայն քվորում չէր ապահովվել, իսկ այսօր արդեն որոշումն ընդունվել էր:
Թուրքական Akit-ը հայտնեց, իսկ ռուսահայ գործիչ Մարգարիտա Սիմոնյանը մատնանշե ՌԴ-ի կողմից Ղազախստանին ուղղված նախապայմանները` Ղրիմի ճանաչում, ռուսաց լեզվի վերականգնում՝ որպես երկրորդ պետական լեզու, ռազմաբազաների տրամադրում Ռուսաստանին, ռուսական փոքրամասնությանը ինքնավարության տրամադրում:
Հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը։
Առավոտյան տվյալներով, Ղազախստանի իրավապահ մարմինները անկարգությունների ժամանակ հատուկ գործողությունների ժամանակ սպանել են 26 մարդու, եւս 18-ը վիրավորվել են. հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել ավելի քան 3 հազար ցուցարար։
Մինչ այդ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների հետ, քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը։
Թուրքական իշխանամետ Yeni Şafak-ը գրել էր. «Ղազախստանում արտակարգ դրություն է։ Հունվարի 10-ի նախօրեին, երբ նավթով հարուստ երկրում՝ Ղազախստանում, պետք է կայանար Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը, իբր հեղուկ գազի գնի թանկացման պատճառով տեղի ունեցան անկարգություններ։ Չնայած այն հանգամանքին, որ թանկացումը հետ է կանչվել, բողոքի ակցիաները շարունակվել են։ Ցուցարարները գրավել են Նուրսուլթանի, Ալմաթիի և Ակտաուի օդանավակայանները»։