Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալիքներով հանդես եկավ Հայաստանի նկատմամբ: Նա փաստացի վերջնագիր ներկայացրեց Հայաստանին՝ «Կամ ճանաչեք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, կամ Ադրբեջանը կգրավի Սյունիքը և կհասնի մինչև Սևանա լիճ»: Ընդվորում, Ալիևը այս սպառնալիքները հնչեցրեց, զուգահեռ նշելով, որ իր այս առաջարկները անժամկետ բնույթ չունեն: Այսինքն, եթե Հայաստանը հրաժարվի կատարել իր այս պահանջը մոտ ժամանակներս, ապա Ադրբեջանը կհրահրի երրորդ պատերազմը Հայաստանի դեմ և կգրավի Սյունիքն ու Սևանա լիճը:
Իր խոսքում, Ալիևը նույնիսկ չթաքցրեց, որ Ադրբեջանի նպատակն է դեռ առանց պատերազմի հայաթափել Ղարաբաղը: Այս հարցում նա նույնիսկ դժգոհեց, որ ռուս խաղապահները ամեն ինչ անում են, որ հայերը չլքեն Ղարաբաղը: Նման բացահայտ և լկտի պահվածք Հայաստանի, Ռուսաստանի և միջազգային հանրության նկատմամբ, Ալիևը ցուցադրում է, քանի որ այս պահին դեռ նրա բերանը փակող ուժ չկա: Բացի այդ, վերջին պատերազմից հետո Թուրքիան, փաստացի, լեգիտիմ իրավունք ստացավ ակտիվ միջամտել մեր տարածաշրջանի գործերի մեջ, որը նախկինում երբեք նման իրավունք չէր ունեցել:
Ավելին, նա բացահայտ նշեց, որ Ադրբեջանը հետագայում էլ զինվելու է, իսկ Հայաստանը նման իրավունք չպետք է ունենա: Նրա այսպիսի լկտի հռետորաբանության գլխավոր աղբյուրը Փաշինյանի այսօրվա իշխանության առկայությունն է, որը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է վախեցած Հայաստանի հանրությունը, որ պատրաստ է հանդուրժել նման իրավիճակ: Ավելին, Ալիևը բացահայտ մեսիջ է ուղարկում Մոսկվային, թե մի աջակցեք Հայաստանին, եթե ուզում էք ռուս-ադրբեջանական հարաբերությունները չփչանան: Նրա այս սպառնալիքի տակ թաքնված է այն միտքը, թե Ադրբեջանը կարող է Թուրքիայի հետ միասին բաց ձևով միանալ Արևմուտքին, սակայն դա չի անում և ուրեմն Մոսկվան դա պետք է գնահատաի, մանավանդ, որ նա այսօր մի քանի ճակատներով հակադրության մեջ է գտնվում Արևմուտքի հետ:
Իսկ թե ինչպիսին է տեսնում Ալիևը տարածաշրջանի ապագան, նա փաստացի չթաքցրեց: Հայաստանը պարտվածի կարգավիճակով պետք է բավարարի Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պայմանները:
Այսօր Ալիևը հաշվում է, թե քանի հայ է մնացել Ղարաբաղում, վաղը նա Էրդողանի հետ հաշվելու է, թե քանի հայ է օրական հեռանում Հայաստանից, որպեսզի նրանք միասին հասնեն իրենց վերջնական նպատակին, որն նրանց պատգամել էին դոկտոր Նազիմն ու Թալիաթ փաշան:
Սա է իրականությունը:
Աղբյուրը՝ Zham.am