Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, երբ ընդունել է Մադրիդյան սկզբունքները, ավելին, նա նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին մեղադրեց Հայաստանին օկուպանտ ճանաչելու մեջ.
«Մարդիկ կան, որոնք մեզ մեղադրում են Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Ես ուզում եմ հստակ արձանագրենք, արդյոք ՀՀ որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և ո՞ր իշխանությունն է դա արել։
Այո՛, ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա իրականացվել է Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։ Երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցային հիմք։ Այդ պահից սկսած ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ Հիմա պետք չէ հիստերիկ հայտարարություններ անել։
Ավելին, Վարդան Օսկանյանն է Հայաստանին ճանաչել օկուպանտ, Հայաստանը Վարդան Օսկանյանի և Քոչարյանի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել։
Մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ՝ ՀՀ-ն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Թող խրոխտ ելույթներ չունենան»,- նշեց Փաշինյանը։