|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին փոխնախագահ, «Թալաթ փաշա» կոմիտեի նախագահ Հասան Քորքմազջանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է 4 հիմնական պահանջ բավարարի՝ Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու համար:
Ըստ Քորքմազջանի` դրանք են.
Հայաստանը պետք է անհապաղ կատարի 2020 թ. նոյեմբերի 9 (10)-ին Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված հրադադարի համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները:
Հայաստանը և Թուրքիան պետք է փոխադարձաբար հարգեն ինքնիշխանություններն ու տարածքային ամբողջականությունները և հայտարարեն խաղաղության մեջ ապրելու մասին:
Հայաստանը ՄԻԵԴ-ի Փերինչեք-Շվեյցերիա որոշման հիման վրա պետք է հրաժարվի «Ցեղասպանության ստից»:
Երկու երկրների մեջ չպետք է տեղ լինի թշնամության: Այդ շրջանակում, Հայաստանի Շիրակ մարզում Թալեաթ փաշայի և ամբողջ թուրք ազգին նվաստացնող արձանը պետք է անմիջապես հանվի: