|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իսրայելն այլևս պայմաններ չի դնում Թուրքիայի առջև` ձերբակալել կամ արտաքսել ՀԱՄԱՍ-ի անդամներին՝ հարաբերությունները վերականգնելու համար․ Jerusalem Post-ին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան:
Իսրայելի` հարաբերությունները վերականգնելու համար հիմնական պայմանն այն է, որ Թուրքիան պետք է ճնշի պաղեստինյան դիմադրության ՀԱՄԱՍ խմբավորման տարրերին այդ երկրում, որոնց պաշտոնական շտաբը, ի դեպ, գտնվում է Թուրքիայում:
Հիշեցնենք, որ մարտին նախատեսվում է Իսրայելի նախագահի այցը Թուրքիա, որը 2010 թ.-ից ի վեր, երբ «Մավի Մարմարա» նավի վրա տեղի ունեցած միջադեպից հետո վատթարացան երկկողմ հարաբերությունները, առաջին բարձրաստիճան այցը կլինի:
Թուրք և հրեա պաշտոնյաներն արդեն փոխադարձ այցեր են կատարել` կազմակերպելու համար հանդիպումը: