կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 18:54
Հասարակություն

Թուրքիայի համար նախապայման էր Արցախը, ՀՀ իշխանության համար Արցախն այլևս նախապայման չէ. Վարդանյան

Եռամիասնությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, որի մասին մենք տարիներով խոսում էինք՝ այս իշխանությունների օրոք  ընդհանրապես ոչնչացվեց: Այս մասին  «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Նրա խոսքով, ոչնչացվեց, քանի որ նրանց ապաշնորհության պատճառով այլևս չկա Արցախն այն տարածքով, որը հանձնվել էր իրենց իշխանության ժամանակ, իրենց  պատճառով եռամիասնությունից դուրս է մնացել Սփյուռքը և  ամբողջն իրենք վերցրել են իրենց վրա, այսինքն  այս  իշխանությունն իրեն է դիտարկում որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միակ ուղենիշ տանողը։