|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանը Հայաստանից միջնորդության խնդրանք է ստացել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար եւ պատրաստ է նման օգնություն ցուցաբերել․ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։
Նա նաև նշել է, որ երկխոսության մեկնարկը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը և «բարիդրացիության և վստահության մթնոլորտի ձևավորմանը»։