Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ղազախստանն այն պետությունն է, որը երբեք չի թաքցրել իր պրոադրբեջանական և հակահայկական մոտեցումները Արցախյան հիմնահարցի վերաբերյալ։ Տոկաևը 2 ամիս առաջ շնորհավորել էր Ալիևին հաղթանակի առիթով և տարածքային ամբողջականության վերականգման կապակցությամբ, և հասկանալի չէ, թե ինչո՞ւ պետք է հայ զինվորների կյանքը վտանգի ենթարկենք, որպեսզի Ղազախստանում ինչ-որ պրոցեսներ վերահսկվեն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այս որոշման արդյունքում Ղազախստանում բնակվող հայ քաղաքացիները և զինվորները վտանգի առաջ կանգնեցին, ՀՀ-ն չպետք է խոչընդոտեր որոշմանը, բայց նաև պահանջ չկար, որ բոլոր երկրները պետք է զորախումբ ուղարկեին Ղազախստան:
100 հոգին ռազմական խնդիր չի լուծում, և Փաշինյանը չպետք է մեր հայրենակիցների կյանքը վտանգի ենթարկեր և գիշերը գողեգող որոշում կայացներ: Ինչո՞ւ նույն փութաջանությամբ Փաշինյանը ՀԱՊԿ-ից չպահանջեց, որ զորքը գա ՀՀ սահմանները պաշտպանի: Հատկանշական է Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, որ եթե ՀՀ-ում նման մի բան լինի, ՀԱՊԿ-ը կգա իրանց կպաշպանի, այսինքն՝ այս մարդկանց համար շատ ավելի կարևոր է իրենց իշխանությունը, քան ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանամերձ բնակչության ու զինվորների կյանքը»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգելու որոշմանը՝ պատգամավորը նկատեց. «Հայաստանը Թուրքիայի հետ սիրախաղ է սկսել և պատահական չէ, որ հիմա որոշվեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգել: Դա հերթական չմտածված քայլն է, շատերը, Կառավարությանը հավատալով, ներդրումներ են արել, և իշխանության կողմից որևէ վերլուծություն չի արվել, թե արգելքը ինչ ազդեցություն է ունեցել»:
Մանրամասները՝ տեսանյութում։