|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Եվ թեպետ ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա արվեստագետներն ու մշակութասեր հանրույթը անցան հատուկ ստուգումներ` մուտքի մոտ, ինչը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որեւէ միջոցառման մասնակցում է երկրի ղեկավարությունը, բայց այդպես էլ չհայտնվեց ոչ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ գոնե նախագահացու Ալեն Սիմոնյանը:
Պարզվում է` Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ որոշել էր այցելել ցուցահանդես միայն այն ժամանակ, երբ բացման ելույթները եղել էին, մարդիկ էլ՝ ցրվել: Այո, փաստացի «ժողվարչապետը» խուսափում է նույնիսկ արվեստագետների ու արվեստասերների հետ հանդիպելուց:
Կարեւորը` ցուցահանդեսից նկար ունեն, պաշտոնական հաղորդագրություն` եւս, մնացած մանրամասների մեջ, միեւնույն է, որեւէ մեկը չի խորանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում