|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր Սիրիայում տեղի ունեցող ներքաղաքական վերջին իրադարաձությունների մասին են լրագրողների հետ զրուցեցին արաբագետներ Հայկ Քոչարյանն ու Սարգիս Գրիգորյանը:
Նշենք, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գրոհայինները սկսել են լայնածավալ ռազմական գործողություններ: Մարտեր են ընթանում նաև Հալեպում, ընդ որում` ոչ թե կառավարության ու ընդդիմադիր ուժերի միջև, այլ հենց ընդդիմադիր տարբեր խմբավորումների:
Սարգիս Գրիգորյանը նշեց, որ սեպտեմբերի սկզբին Լաթաքիա քաղաքում տեղի ունեցած պայթյունը քաղաքը ներքաշեց այդ քաղաքական-ռազմական գործողությունների մեջ: Տեղեկություններ եղան, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող ռազմական գործողություններում Իսլամական պետությունը քիմիական զենք է կիրառում:
Ընդհանուր առմամբ, լարված իրավիճակ է Սիրիայում, մասնավորապես` ներքաղաքական առումով: Բայց պայքարը, որ վարում են Իսլամական պետության դեմ, տարբեր ուժեր տարբեր տրամաբանությամբ են իրականացնում, օրինակ` Թուրքիան նոր է միացել Իսլամական պետության դեմ պայքարին և գլխավորապես փորձում է հարվածել քրդերին:
Ինչ վերաբերում է Սիրիայի հայ համայնքի խնդիրներին, Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկում է սիրիահայերին աջակցելու հարցում: Ամեն դեպքում` Սիրիայի հայ համայնքը վտանգի տակ է, քանի որ կայունություն չի հաստատվում Սիրիայում: