| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Ըստ նրա` խոսքն այն մասին է, որ երկու երկրները կարող են կոնկրետ գործնական օգուտներ քաղել «խաղաղ գոյակցությունից»։
«Ռուսաստանն այս գործընթացի անմիջական մասնակիցն է։ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ։ Այս մեխանիզմի շրջանակներում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ Ներկայումս մեկ փաթեթ է «հղկվում»։ Այս մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նաև նշել է, որ ընթացիկ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ ազդակ են նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։
«Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման և կոնկրետ նախագծերի մեկնարկը հնարավորինս շուտ տալու վրա»,- եզրափակել է Ռուդենկոն: