Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուզբեկստանի Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար Աբդուլլա Արիպովին: Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ուզբեկստանի հետ միջպետական կապերի ակտիվացմամբ:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ կողմերը պետք է ակտիվացնեն գործարար հանրության, առևտրաարդյունաբերական պալատների, զարգացման մասնագիտացված գործակալությունների մակարդակով շփումները: Այս համատեքստում ընդգծվել է Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարևորությունը:
Հայաստանի վարչապետը հատկապես կարևորել է Իրանի հետ սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի և Տաշքենդի միջև ուղիղ օդային հաղորդակցության ստեղծման, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցերին: Կարեն Կարապետյանը և Աբդուլա Արիպովը պայմանավորվել են նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին, որը կհանգեցնի երկու երկրների միջև ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կապերի ակտիվացմանը:
Այսօր երեկոյան նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի հանդիպումն Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ: