Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 29-ին օրենսդիր մարմնի նախագահ է ընտրել Շալվա Պապուաշվիլիին։ Պապուաշվիլին խորհրդարանի կողմից ընտրվել է 88 կողմ, մեկ դեմ ձայներով։ Քվեարկելու համար գրանցվել էր 104 պատգամավոր, խորհրդարանի նախագահ ընտրելու համար անհրաժեշտ էր 76 ձայն։
Խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելուց առաջ Շալվա Պապուաշվիլին դիմել է պատգամավորներին և պատասխանել նրանց հարցերին։ Պապուաշվիլիի խոսքով՝ ինքը կանի հնարավորը երկրին ու ժողովրդին արժանապատվորեն ծառայելու համար։ Նա նաև շնորհակալություն է հայտնել խորհրդարանի նախկին նախագահ Կախա Կուճավային։
«Շնորհակալություն խորհրդարանական մեծամասնությանը խորհրդարանի նախագահի պաշտոնում ինձ առաջադրելու և հայտարարված վստահության համար։ Սա մեծ պատիվ և պատասխանատվություն է հանրության և մեր քաղաքական թիմի համար։ Ուստի ես կանեմ ամեն ինչ՝ արժանապատվորեն ծառայելու մեր երկրին ու ժողովրդին։ Շատ շնորհակալություն Կախա Կուճավային, ով քաղաքականապես դժվարին պահին արժանապատվորեն ղեկավարեց խորհրդարանը և կարողացավ համախմբել խորհրդարանական կյանքը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Կախա Կուճավան դեկտեմբերի 24-ին հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնից։