|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Շալվա Պապուաշվիլին խորհրդարանի 11-րդ գումարման առաջին նիստում ձայների մեծամասնությամբ վերընտրվել է Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի նախագահ, հայտնում է ТАСС-ը։
Պապուաշվիլիի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում միակն էր։ Այն առաջարկել է իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը։ Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։
Բացի այդ, նիստում ընտրվել են խորհրդարանի փոխնախագահներ։ Առաջին փոխխոսնակ է դարձել Գեորգի Վոլսկին, իսկ փոխխոսնակ՝ Տեյա Ցուլուկիանին ու Նինո Ցիլոսանին։
Հիշեցնենք` Վրաստանի ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին հրապարակեց հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն` հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը և խորհրդարանում ստանալով 150 մանդատներից 89-ը: Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները ևհրաժարվում են պատգամավորական տեղերից: