կարևոր
10387 դիտում, 1 ամիս առաջ - 2024-07-18 14:24
Սփյուռք

Մարիա Գաբրիելյանն ընտրվել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

Մարիա Գաբրիելյանն ընտրվել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

Սիրիայի խորհրդարանական ընտրություններում դատական բարձրագույն հանձնաժողովը մամուլի ասուլիսի ընթացքում, լրատվամիջոցների ներկայությամբ հայտարարեց խորհրդարանի ընտրված 250 պատգամավորների անունները։

Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր ընտրվեց ազգի միասնական թեկնածու Մարիա Մանուկ Գաբրիելյանը։

Մարիա Մանուկ Գաբրիելյանը Սիրիայի խորհրդարանի օրենսդրական 4-րդ նստաշրջանի ընտրությունների արդյունքով ընտրված միակ հայ պատգամավորն է։