|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում ասվում է. «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ի սրտե շնորհավորում և լավագույնն եմ մաղթում մեր քաղաքացիներին, գործընկերներին, ծառայակիցներին, մեր սիրելի վետերաններին, բոլորիս ընտանիքներին:
Անցած տարում ոստիկանությունը լիարժեք կատարեց իր գործառույթները: Միաժամանակ՝ սկսեց գործել պարեկային ծառայությունը, կատարվեցին համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջադրված խնդիրները և այլն:
Համոզված եմ, որ 2022 թվականին էլ կարդարացնենք հանրային վստահությունն ու լիարժեք կիրականացնենք մեր հանձնառությունները:
Բոլորին ցանկանում եմ խաղաղության, շենացման, աշխատանքային և անձնական հաջողությունների տարի:
Թող լույս, լիություն ու երջանկություն լինի մեր տներում: