Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր կառավարությունում ներկայացրել է 2012թ. իր կողմից կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Ըստ դրա` 2012թ. զգալի աշխատանք է կատարվել «911» ծառայության զարգացման ուղղությամբ` վերականգնվել է ՀԱԷԿ-ի հետ ուղիղ հեռախոսակապը, ներդրվել է տարածաշրջանում եզակի ճարտարապետական շինությունների և տարածքների հակահրդեհային ավտոմատացված վերահսկման և ազդարարման համակարգ, հրշեջ և փրկարարական 100 մեքենայի վրա տեղադրվել են GPS սարքեր, հիմնվել է մարդկանց զանգվածային կուտակման վայրերի տեսավերահսկման շուրջօրյա համակարգ, որին միացվել են Երևանի մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված 164 տեսախցիկները, համալրվել են տեղեկատվական բազաները։ ՃԿԿ-ում ներդրվել է նաև մայրաքաղաքում հասցեների որոնման և տեղորոշման ծրագրային համակարգ։
Ձեռք է բերվել 9 շարժական, 15 ստացիոնար հակակարկտային կայան և դրանց գազալցավորման համար նախատեսված 2 բեռնատար աավտոմեքենա:
Սեյսմիկ դիտացանցի արդիականացման և վերազինման նպատակով հայ-ճապոնական ծրագրով Երևանում տեղակայվել է 5 թվային սեյսմիկ դիտակայան, Ֆրանսիայի սեյսմոլոգիական ծառայության աջակցությամբ Հայաստանի տարածքում տեղադրվել է 9 սեյսմիկ դիտակայան, ԱԷՄԳ-ի աջակցությամբ ձեռք է բերվել 6 նորագույն սեյսմիկ կայան՝ ՀԱԷԿ-ի շրջակայքում տեղակայելու համար, իսկ ՄԱԶԾ օժանդակությամբ` 15 հորատանցքերի վրա տեղադրվելիք ուժեղ երկրաշարժերի կանխատեսման թվային սարքավորումներ։
Ճգնաժամային կառավարման կենտրոնում և «911» ծառայությունում ստեղծվել է 30 հաշմանդամի աշխատատեղ, և 11 հաշմանդամ ներկայումս փորձաշրջան է անցնում է։
Ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ ԱԻՆ պաշտոնական կայքում: