Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանդակագործ Արթուր Գևորգյանը գրում է.
«Նոր եմ նկատում, որ անցած 35 տարում Արցախի ու արցախցու մասին ֆունդամենտալ աշխատություն չի գրվել ու չի հանրայնացվել։
Եթե ժամանակին ներկայացվեր, որ արցախցին հայի ինքնության տեսքի ու գենի պահապանն է, Լևոն Տեր-պետրոսյանը ոչինչ չէր ունենա ասելու ու ավելին ' երբեք չէր լինի արցախցի հայաստանցի անհեթեթ դիսկուսը։
Հլը նայեք Արցախի երիտասարդությանը։
Տիպիկ հայկական, խոշոր աչքերով, սիրուն ու ինքնատիպ ( կասեի համատարած) տեսակն են, որոնց եվրոպական շպարը, արտաքին միջոցները չեն կարող սարքել այլ բան, բացի հայ լինելը ընդգծելուց։
Ուզում եմ հասկանալ, թե դա դիտմամբ՞ է արվել, թե չեն ֆայմել։
Միայն մի բան շրջանառվեց, որ արցախցու մելիքական իրականության մեջ ապրելը անկոտրում է սարքել մեր հայրենակիցներին։
Վստահաբար շատ բան պտի խոսվեր Արցախի ու արցախցու մասին ու հիմա երբ ճաշակում ենք փափուկ ուժի կիրառմամբ ձևավորված խառնակության պտուղներն, ավելի սուր է դառնում Արցախի ու արցախցու մասին խոսելու խնդիրը։
( Եթե վերջին 35 տարիս անցել է Արցախ բառի շուրջը, հիմա եռակի քառակի անգամ թանկ են իմ համար Արցախն ու արցախցին)»։