Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հնարավոր չի համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։
«Չէի ասի, որ մենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ոճով լայնամասշտաբ պատերազմի շեմին ենք։ Որովհետև ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա, ինչպես Հիտլերը ներխուժեց Խորհրդային Միություն 1941 թվականին»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած միջոցառման ընթացքում:
Այդուհանդերձ, նա Ուկրաինայի շուրջ հակամարտությունն անվանել է «սառը պատերազմից ի վեր ամենակրիտիկական պահը»։
Բորելի կարծիքով՝ Մոսկվան ճնշում է գործադրում Կիևի վրա, որպեսզի պատրվակ ստեղծի «նստելու և խոսելու» իր համար կարևորի մասին, այն է՝ մասնակցել Եվրոպայում անվտանգության բանակցություններին։ Ըստ նրա՝ Ռուսաստանի համար կարևորը ոչ թե Ուկրաինան է, այլ Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետությունը։