|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի Դաշնությունը նախատեսում է Հայաստանում ռուսական բազայից առանձին ստորաբաժանումներ տեղափոխել Ուկրաինա` պատերազմելու։ Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվության մեջ` հրապարակված Facebook սոցիալական ցանցում։
«Շարունակելով ռազմական գործողություններին մասնակցող առանձին ստորաբաժանումների մարտունակությունը վերականգնելու փորձերը՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությունը նախատեսում է Ուկրաինայի տարածք տեղափոխել Հայաստանի 102-րդ ռուսական ռազմաբազայից որոշ ստորաբաժանումներ»,- ասվում է զեկույցում։
Նշենք, որ ուկրաինական կողմը քանիցս հայտարարում է, որ ՌԴ-ն տարբեր երկրներից զորքեր է տեղափոխում Ուկրաինա՝ իբր ռազմական գործողությունների անհաջող ընթացքը փոխելու համար։