կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-14 12:35
Աշխարհ

Եվրամիությունը պատրաստել է պատժամիջոցներ Թուրքիայի դեմ

Եվրամիությունը պատրաստել է պատժամիջոցներ Թուրքիայի դեմ

Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեմենտ Բոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ, որոնք կարող են կիրառվել, եթե Անկարան շարունակի ագրեսիվ դիրք զբաղեցնել. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք չենք ցանկանում սրացում, բայց պաշտպանում ենք մեր շահերը: Թուրքիան է, որ պետք է ասի, թե պատրա՞ստ է, արդյոք, ազդանշաններ տալ դեէսկալացիայի համար: Դուք նշել եք մի շարք իրավիճակներ, երբ դրսևորվում է այդ ազդեցությունը (Թուրքիայի)՝ Արևելյան Միջերկրական ծով, Լիբիա, Սիրիա: Եվ մենք վերջին շաբաթների ընթացքում Կովկասի շուրջ այլ գործողություններ ևս տեսել ենք»,- ասել է Բոնը՝ երեքշաբթի պատասխանելով Ազգային ժողովի պատգամավորների հարցերին:

Նա նշել է, որ Թուրքիան պետք է ընտրի, թե որ դիրքում մնա: «Ընտրել դեէսկալացիան կամ մնալ այս ագրեսիվ դիրքում: Եվ այդ ժամանակ Եվրոպան պատրաստ կլինի պատասխանել: Մենք պատրաստել ենք մի շարք միջոցառումներ, ներառյալ՝ պատժամիջոցները, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել»,- շեշտել է Բոնը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վերջերս Թուրքիայից դրական ազդակներ են եղել, որոնց թվում Բոնը նշել է Հունաստանի և Թուրքիայի տարածքային ջրերից թուրքական նավերի դուրսբերումը, Հունաստանի հետ բանակցությունների վերսկսումը՝ վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ, ինչպես նաև Կիպրոսի հարցով առաջիկա բանակցությունները։

«Մենք դա գնահատում ենք որպես դրական ազդակ: Բայց կա նաև վատթարացում: Դուք ասացիք Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին, իսկ մենք դատապարտել ենք այն: Դուք խոսել եք ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ քաղաքական ճնշումների մասին։ Դրանք, իհարկե, սխալ ուղղությամբ քայլեր են: Այդ պատճառով մենք որոշել ենք ճնշումը պահպանել»,- ասել է Բոնը: