|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Big Christmas Market with Coca-Cola ամանորյա ամենամեծ ցուցահանդես տոնավաճառի գլխավոր գործընկերն է «Գալաքսի» ընկերությունների խումբը: Ցուցահանդեսին տաղավարային մասնակցությամբ ներկայացված են «Գալաքսիի» կազմում հանդես եկող Ucom ընկերությունը, MegaToys-ը, MegaFood-ը, Katna, Heinz, Объединенные Кондитеры, Farmand բրենդներով, ինչպես նաև Kinopark-ը, որի շնորհիվ հնարավոր եղավ Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում կազմակերպել ամանորյա ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ։ Ի դեպ, Yerevan Mall-ը նույնպես միջոցառման գործնկեր է:
«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից է։ Գործում է երեք երկրներում, գլխամասային գրասենյակը՝ Հայաստանում։ 22 տարվա գործունեության ընթացքում 30 հոգանոց թիմից այն դարձել է երկու հազարից ավել աշխատակից ունեցող հոլդինգային ընկերություն։ «Գալաքսիի» հիմնադիրներն են Արամ Խաչատրյանը, Գուրգեն Խաչատրյանը և Արտյոմ Խաչատրյանը: Ընկերությունը սոցիալական պատասխանատվության բազմաբնույթ ծրագրեր է իրականացնում կրթության, ինովացիայի և սոցիալական բարելավման ոլորտներում։