|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսական «Little Big» խումբը չեղարկել է օգոստոսի 12-ին Երեւանում սպասվող համերգը։ Այս մասին ինստագրամյան էջում հայտարարել է խումբը։
Որպես պատճառ նշվում են անվտանգության նկատառումները։ Խումբը գրել է, որ կազմակերպիչները չեն երաշխավորել, որ միջոցառումը կանցնի առանց միջադեպերի, ուստի համատեղ որոշվել է չեղարկել համերգը։
Նշենք, որ 1257 քաղաքացի Գլխավոր դատախազությանը հաղորդում էր ներկայացրել, որի համաձայն Իլյա Պրուսիկինը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածում։ Տեսահոլովակներից մեկում երգիչը որպես չմուշկ օգտագործում է խաչը։