|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Մի խումբ քաղաքացիներ որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն. հայտնում է «Սրբազան Հայաստան» ֆեյսբուքյան էջը։
«2023թ. օգոստոսի 12-ին Իլյա Պրուսիկինը ցանկանում է համերգով հանդես գալ Հայաստանում: Այդ իսկ պատճառով կա մտադրություն 09.08.2023թ. արդեն գրավոր հաղորդումը հանձնել դատախազությանը: Ովքեր ցանկանում են միանալ այս հաղորդմանը, նախաձեռնողները խնդրում են մինչև 09.08.2023թ. նշված հղումով բացված էջում լրացնել անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, այնուհետև մկնիկի (հեռախոսի դեպքում մատի) օգնությամբ ստորագրել և սեղմել ուղարկել կոճակը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Իլյա Պրուսիկինը մի քանի ամիս առաջ՝ Սուրբ Ծննդյան օրը, քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավարելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները։