|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուղղափառ ակտիվիստները Coca-Cola-ից պահանջում են չորս միլիոն ռուբլի փոխհատուցում`հասցված բարոյական վնասի դիմաց:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, ուղղափառներին զայրացրել են ընկերության գովազդային պաստառները, որոնցում ռուսական տաճարներ են պատկերված, իսկ մի քանի լուսանկարում տաճարների խաչերը գլխիվայր են: Դրանք տարածվել են դեռեւս 2007 թվականին:
Այս հայցով դատարան է դիմել է հինգ հոգի` Նիժնի Նովգորոդից: Նրանք դեռեւս 2007-ին պահանջել էին Coca-Cola–ի դեմ քրեական գործ հարուցել՝ կրոնական թշնամանք հրահրելու եւ ազգային արժանապատվությունը ոտնահարելու համար, սակայն դատախազության քննչական կոմիտեն հրաժարվել էր դա անել:
2008 թվականին Ռուսաստանի Հակամենաշնորհային ծառայության առաջարկով գովազդը հանվել է, սակայն դա չի գոհացրել ակտիվիստներին: Նրանք ընկերությունից պահանջել են հրապարակավ ներողություն խնդրել եւ, որպես բարոյական վնասի փոխհատուցում, երկու միլիոն ռուբլի տալ քաղաքի քահանաներից մեկի կարիքավոր ընտանիքին:
Արձագանք չստանալով` նրանք դիմել են դատարան եւ այժմ պահանջում են չորս միլիոն ռուբլի: