|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Հունվարի 18-ին տեղի է ունեցել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ջրամաքրման նոր կայանի բացումը, որին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա շրջել է նորաբաց կայանում, ինչպես նաեւ ծանոթացել ընկերության արտադրական հնարավորություններին: Տ.Սարգսյանին է ներկայացվել ըմպելիքների պատրաստման գործընթացը, ինչպես նաեւ Հայաստանում ընկերության 15-ամյա գործունեության արդյունքները:
Այցի ավարտին, պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, Տ.Սարգսյանը կարեւորել է ընկերության գործունեությունը, նշելով, որ այն ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր եւ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկն է: «Մեր այցելության նպատակն է ուսումնասիրել այն փորձը, որ «Կոկա-Կոլան» ունի ջրերի մաքրման հարցում, քանի որ այն եւ միջազգային ստանդարտները, որ նրանք կիրառում են, պետք է տարածենք նաեւ այլ ձեռնարկություններում»,- ասել է վարչապետը: