|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Եվրոպական միությունը ստորագրել է «Ներդրում կատարելու մասին համաձայնագիր»՝ (6,5 մլն եվրո) ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԶԾ-ի և ՊՀԾ-ի հետ՝ աջակցելու ՀՀ կառավարության սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանն ու արդիականացման ուղղված ջանքերին։
Հայաստանում ԵՄ գրասենյակից Yerkir.am-ին հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝ հաջորդ չորս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ ցնցումների արձագանքմանն ուղղված ազգային ռազմավարությունների մշակման, տվյալների համակարգերի արդիականացման, սոցիալական ծառայության աշխատուժի կարողությունների զարգացման և պիլոտային ՍՊ ծրագրերի ուղղությամբ։ Այս նախաձեռնության ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես հակամարտության ազդակիր մարզերը և սահմանամերձ համայնքները Սյունիքում, Գեղարքունիքում և Շիրակում:
Ծրագրի արդյունքում Հայաստանում կամրապնդվի սոցիալական պաշտպանության ոլորտը՝ աջակցելու խոցելի խմբերին և բարելավելու ցնցումներին և ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածությունը։