Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարույթունից պաշտոնապես վստահեցնում են, որ նոյեմբերի 10-ի՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի եւ Ռուսատանի նախագահների համատեղ հայտարարությունից զատ որեւէ հավելված փաստաթուղթ գոյություն չունի եւ դրան կից չեն ստորագրվել այլ համաձայնագրեր: Կառավարության հասարակայնույթան հետ կապերի վարչությունից այդ մասին պաշտոնական նամակով հայտնել են, ի պատասխան Երկիր Մեդիայի գրավոր հարցման:
Տեղեկություն ստանալու մեր մեր հարցման երկորրդ բաժնով հետաքրքրվել էինք, թե ինչու՞ չի հրապրակվում Ալիեւի, Պուտինի ու Փաշինյանի համատեղ հայտարարության բնօրինակ փաստաթղթի լուսապատճենը, ինչպես եղավ, հունվարի 11-ից անմիջապես հետ՝ համապատասխան փաստաթղթղի ստորագրված բնօրինակի լուսապատճենի հրապարակմամբ:
Կառավարույթունը ներկայացրել է Վարչապետի պաշտոնական կայքի այն բաժինը, որտեղ հրապարկված է Պարտությայն հայտարարության լուսապատճենը: Այս դեպքում, սակայն, հատկանշական է, որ նոյեմբերի 10-ին հրապարակված Հայտարարության տեքստի մեջ այս ակտիվ հղումը վարչապետի պաշտոնական կայքում հայտնվել է մեր հարցումից հետո միայն: Ինչպես 2020թ.-ի նոյեմբերի 10-ին, այնպես էլ մեր հարցումը ձևակերպելու պահին՝ հունվարի 15, 2021 վստահաբար հաստատում ենք, որ Հայտարարության բնօրինակի լուսապատճեն տեղադրված չէր պաշտոնական որևէ կայքում:
Մեկ այլ հատկանշական հանգամանք, որ փաստվում է այս պատասխանով. Կառավարությունը հաստատում է, որ Հայտարարությանը կից այլ փաստաթղթեր, հավելվածներ չկան, հետևապես նոյեմբերի 10-ից հետո իրականացված բոլոր գործողությունները արվում են՝ հիմք ընդունելով միմիայն այս Հայտարարություն-փաստաթուղթը: Իսկ սրա մեջ որեւէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին հարակից շրջանների, սահմանազատումների մասին:
Փաստորեն, հայկական զինված ուժերի նահանջն այդ ուղղույթամբ, ռազմավարական դիրքերը թողնելը, Սյունիքի հայկական մի շարք գյուղերի, մայրուղիների հանձնումը Ադրբեջանին կատարվել է առանց որեւէ փաստաթղթային ապահովման: Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ եղել են բանավոր համաձայնություններ: Իսկ այդ բանավոր համաձայնությունների ամբողջական ծավալը հայ հասարակությանը հայտնի չէ, քանի որ չի ամրագրված որեւէ փաստաթղթով, հետևապես նաև իրավական հիմք չունի: