կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-07 15:48
Հասարակություն

Արկադին ոտքով հարվածել է հարևանուհու որովայնին

Արկադին ոտքով հարվածել է հարևանուհու որովայնին
Ապրիլի 6-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ծիլքար գյուղի մի բնակչուհու համագյուղացին ծեծել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ի սահմաններում նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, 1973 թ. ծնված Արկադի Ս.-ն ոտքով հարվածել է կնոջ որովայնին և պատճառել վնասվածքներ: Տուժողին դատաբժշկի ուղեգիր է տրվել: Կատարվում է հետաքննություն: