Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաղորդումը մերժելու վերաբերյալ որոշմանը ծանոթանալով՝ տպավորություն է ստեղծվում, որ քննիչը և Դատախազությունը մեծ ջանք են գործադրել ապացուցելու համար, որ այդ օրն ամեն ինչ տեղի է ունեցել օրինական՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ շարունակվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի բողոքի քննությունը, որով վիճարկում են ԱԺ-ում օգոստոսի 24-ին ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների կողմից պատգամավորների հանդեպ բռնություն գործադրելու փաստով քննչական մարմինների՝ քրեական գործ չհարուցելու փաստը:
«Քննչական մարմինները սրբացրել են ԱԺ նախագահի գործողությունները, ՊՊԾ աշխատակիցների գործողությունները, որակումներ են տվել երևույթների, որոնք ոչ միայն իրենց իրավասությունից դուրս են, այլ նաև ոչ ճիշտ, վկայակոչել են օրենքների և իրավական այլ ակտերի կարգավորման պայմաններ, որոնք բացարձակ վերաբերելի չեն և սուբյեկտիվ մեկնաբանությամբ դրել են ապօրինություներ գործողների գործողություններն իրավաչափ դարձնելու հիմքում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Իբրև մի քանի օրինակ նա նշեց, ասենք, հիմնավորումը, իբրև թե հարցը հնչեցնելիս՝ պատգամավորը շեղվել է քննարկվող հարցից․ քննիչը ո՞ր իրավասությամբ կարող է նման գնահատական տալ պատգամավորի հարցին՝ տարակուսեց Արծվիկ Մինասյանը։ Սա, ի դեպ, մի քանի անգամ կրկնվում է։
Իբրև մեկ այլ օրինակ Մինասյանը նշեց, որ քննչական մարմնի աշխատակիցները որոշել են գնահատել, որ անձինք, ում ուղղված է եղել «կապիտուլյանտ» բառը, վիրավորվել են, այնինչ ոչ մեկին հարցաքննության չեն կանչել և քրգործ չի հարուցվել, որպեսզի պարզվի՝ այս բառը վիրավորե՞լ է նրանց, թե՞ ոչ։
Արծվիկ Մինասյանը առնվազն տարակուսելի համարեց պնդումը, որ Ալեն Սիմոնյանը, Աննա Մկրտչյանին ԱԺ դահլիճից դուրս բերելով, գործել է օրենքով նախատեսված իր լիազորությունների շրջանակում։
«Ասում է՝ ԱԺ նախագահը մի քանի անգամ խնդրել է, որ Աննա Մկրտչյանը լքի նիստերի դահլիճը․ ինչո՞ւ պետք է Աննա Մկրտչյանը լքեր նիստերի դահլիճը։ Պատգամավորի նկատմամբ անհամաչափ պատասխանատվության միջոց կիրառելով հանդերձ, Ալեն Սիմոնյանը դահլիճից հեռացնելու մասին է հայտարարում այն դեպքում, որ այլևս նիստ չկա, ընդմիջում է հայտարարել, այդ դեպքում ինչո՞ւ է ֆիզիկական ուժ կիրառելով պատագմավորին դուրս բերեում դահլիճից»,-ասաց նա։
Բացի այս, Մինասյանը վկայակոչեց օրենքը, որի համաձայն ԱԱԾ ՊՊԾ-ն պահպանում է ԱԺ նախագահի և այլ անձանց անվտանգությունը, իսկ այս դեպքում անհասկանալի է՝ ծառայությունը Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելով՝ ո՞ւմ անվտանգությունն էր ապահովում․ որևէ տեղ գրված չէ, որ նրանք իրավունք ունեն պատգամավորին հեռացնել, ֆիզիկական ուժ գործադրել, եթե անձը վտանգ չի ներկայացնում ԱԺ նախագահի և այլոց համար։
Պատգամավորն իր գործունեության շրջանակում չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր հայտնած կարծիքի համար՝ նշեց Արծվիկ Մինասյանը։ Սահմանադրական կարգավորումները, երաշխավորված իրավունքները, նրա խոսքով, ամբողջությամբ պաշտպանում են պատագամավորին, իսկ ԱԱԾ ՊՊԾ-ի գործողությունները ուղղված են հենց պետական ծառայության դեմ։
Ավելի վաղ պաշտպանը մանրամասնել էր՝ ինչ վնացվածքներ են ստացել պատգամավորները ԱԱԾ ՊՊԾ-ի գործողություններից։
Մանրամասն՝ տեսանյութում․