|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԱԾ-ն բերման է ենթարկել 17 կուսակցությունների խորհրդի ներկայացուցիչներին, որոնք այսօր պետք է մամուլի ասուլիս անցկացնեին։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանին, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին և «Ազգային օրակարգ» կուսակցության քաղխորհդի նախագահ Արա Հակոբյանին ԱԱԾ-ն տարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ գրասենյակից, որտեղ էլ պետք է տեղի ունենար մամուլի ասուլիսը։
Նշենք, որ երեկ երեկոյան ԱԱԾ-ն դարձյալ ՀՅԴ ԳՄ շենքում էր, և բերման ենթարկեցին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որն այս պահին ձերբակալված է։
Մամուլի ասուլիսը, այնուամենայնիվ, տեղի է ունենում։ Ասուլիսը վարում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Արա Գասպարյանը և ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը: