կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 13:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը կուսումնասիրի Աննա Մկրտչյանին ԱԺ դահլիճից բռնի դուրս բերելու տեսանյութերը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին օգոստոսի 24-ին ԱԺ դահլիճից բռնի  դուրս բերելու 3 տեսանյութերը ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, որպեսզի պարզվի քրեական գործ հարուցելու հիմք կա՞ր, թե՞ ոչ՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Վաչե Մարգարյանը՝ քննելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Աննա Մկրտչյանի բողոքը, որով վիճարկում են ԱԺ-ում օգոստոսի 24-ին ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների կողմից պատգամավորների հանդեպ բռնություն գործադրելու փաստով քննչական մարմինների՝ քրեական գործ չհարուցելու փաստը:

«Գործին առնչվող նյութերը դատարանի տրամադրության տակ են․ տվյալ օրվա 3  տեսանկարահանված նյութերը ուսումնասիրելու անհրաժեշտություն կա։ Ես կուսումնասիրեմ և հաջորդ նիստին կքննարկենք դրա հիմավորման անհրաժեշտությունը»,-ասաց դատավորը։

Պատգամավորների փաստաբանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեսագրություների ուսումնասիրությունը կարևորում եմ հետևյալ համատեքստում․ քննարկվող իրավիճակում քրեական գործի հարուցման մերժումը կարող էր իրավաչափ լինել միայն մեկ դեպքում, եթե տեսագրությամբ հստակ երևար, որ բռնությունն ակնհայտորեն բացակայում է։

«Հիմա մենք վստահաբար գիտենք, որ տեսագրություններով կա՛մ երևալու է այն հանգամանքը, որ բռնության որոշ հատվածներ չէին կարող երևալ տեսագրությամբ, հետևաբար, քննչական մարմնի գնահատականը, որ տեսագրությամբ հերքվում է բռնույթունը՝ իրավաչափ չէ, կա՛մ  միգուցե երևան ինչ-որ գործողություներ, որոնք հնարավոր է լինեն բռնություն»,-ասաց փաստաբանը։

Ամեն դեպքում նա վստահ է, որ տեսագրություններին քննչական մարմինների կողմից օբյեկտիվ գնահատական չի տրվել, քանի որ համացանցում առկա տեսագրության մեջ երևում է, որ խառնաշփոթ իրավիճակ է, և դա ավելի շատ անուղղակի վերահաստատում է Աննա Մկրտչյանի և Արծվիկ Մնասյանի բացատրությունները, իսկ ՊՊԾ աշխատակիցների բացատրությունները տեսագրությամբ չեն  վերահաստատվում։

Մանրամասն՝ տեսանյութում․