Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Մարտի 7-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի տներից մեկում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, 1987 թ. ծնված Արսեն Ս.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, ոտքով հարվածել է եղբոր կնոջ` 1991 թ. ծնված Անժելա Գ.-ի որովայնին, որից հետո խոհանոցային դանակով սպառնացել է, որ կսպանի, իսկ մարտի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, ձեռքով ապտակել է վերջինիս դեմքին` պատճառելով վնասվածք:
Անժելա Գ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել: Նրանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ Արսեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: