կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 10:59
Քաղաքական

Ինչու փչացավ Հայկոյի ոդիսականը

Ինչու փչացավ Հայկոյի ոդիսականը
Երևանի քաղաքապետ, երբեմնի տաղանդավոր դերասան Հայկ Մարությանի հետ կապված պատմությունը եկավ հերթական անգամ ապացուցելու, որ Հայաստանը կառավարողները հեռու են բարոյականությունից։ Բայց դա միայն կառավարողների խնդիրը չէ։
Մարդիկ, որոնք երեկ պաշտում էին Հայկին, այսօր քարկոծում են նրան, քանի որ հիմա դա է մոդայիկ։ Փոխվում են արժեքներն ու նպատակահարմարությունը։ Ես չեմ ուզում Հայկ Մարությանի մասին լավ կամ վատ բան խոսել։ Գուցե երևանցիների համար սոցիալական խնդիրներ է լուծել, թող գնահատեն Երևանի բնակիչները, բայց այն, որ նա երբևէ կանգնած է եղել Նիկոլ Փաշինյանի ու նրա բերած ավազակախմբի կողքին, արդեն նրան դարձնում է մեղավոր ու հանցագործ։
 
Դու չես կարող ստի ու կեղծիքի վրա գալ իշխանության, հետո հայտարարել, թե այդ ընդհանուր արատի մեջ փորձել ես անարատ մնալ։ Չի լինում ավելի հայրենավաճառ կամ ամենահայրենավաճառ, ինչպես որ մարմնավաճառը չի ունենում բաղդատական ու գերադրական աստիճան։ Մարմնավաճառը մարմնավաճառ է, և դրանով ամեն ինչ ասված է, դա դրոշմ է մարդու ճակատին ամբողջ կյանքի համար։ Նույնը նաև հայրենավաճառի առումով։
 
Հայկ Մարությանի նկատմամբ հայրենավաճառ ՔՊ-ի և անձամբ Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարը ոհմակային մտածողության դասական օրինակ է։ Երբ գայլերից մեկը վիրավորվում է, հետ մնում ոհմակից կամ դադարում ուտել ոչխարների, նրան միանգամից հոշոտում են հենց նրա կողքի գայլերը։
 
Չկասկածեք, նույն կերպ կվարվեն նաև նույն Նիկոլ Փաշինյանի հետ, երբ ՔՊ-ի ավազակախմբի համար ավելի ձեռնտու առաջնորդ ի հայտ գա։ Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, ում ՔՊ-ն համարում է իր ոխերիմ թշնամի, մի օր կարող է ավելի նպատակահարմար լինել նույն քպականների համար, եթե զգան, որ Քոչարյանի թևի տակ իրենք ավելի ապահով կլինեն։
 
Սա է ձեր ընտրած իշխանությունը, որը չունի ոչ ազգային, ոչ էլ բարոյական արժեհամակարգ։ Եվ մի փառաբանեք Հայկոյի կերպարը։ Եթե թեկուզ մեկ ժամ կանգնած ես եղել Նիկոլ Փաշինյանի կողքին ու մասնակցել նրա ապազգային քայլերին, ապա ինքդ էլ հանցագործ ես, հակահայ, դավաճան ու թուրքահպատակ։ Իսկ դատավճիռը լինելու է ապագայում' Ազգի և Աստծո առաջ։
 
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, մեդիափորձագետ