|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«Ես ցանկանում եմ հիշեցնել, որ մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ, երբ դուք, պարոն Անդրեասյան և ձեր ընկեր, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը անփառունակ փորձեր եք արել դատական համակարգում ձեր իշխանությունը հաստատելու համար»,- դիմելով Կարեն Անդրեասյանին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ մի քանի դրվագներ կան, թե ինչպես է Անդրեասյանը փորձել Ռուբեն Մխիթարյանին դարձնել ԲԴԽ անդամ, բայց չի հաջողվել։
Հիշեցնենք՝ այսօր` դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: