|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Փետրվարի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հավանություն էր տվել ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ներկայացրած հաստիքացուցակին, որի արդյունքում կրճատվել են մեծ թվով հաստիքներ: Հետագայում կրճատված աշխատակիցների բարձրացրած աղմուկից խուսափելու նպատակով կրճատումներին կողմ քվեարկած դասախոսների և Զաքոյանի կողմից երկուշաբթի նախաձեռնվել է խորհրդի նիստ կրճատումները չեղարկելու նպատակով: Սակայն նիստի ընթացքում ռեկտորի պարտականությունները չի կարողացել հիմնավորումներ ներկայացնել մեկ ամսվա ընթացում կրճատումների հետ կապված տրամագծորեն իրար հակասող դիրքորոշումներ ունենալու վերաբերյալ: Որոշել են ևս մեկ նիստ գումարել այսօր:
Yerkir.am-ին ահազանգած աշխատակիցները պատրասվում են դիմել վարչապետին, ԿԳՄՍ նախարարին և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, քանի որ արդեն ավարտում է առաջին եռամսյակը, սակայն իրենք ոչ ստացել են ծանուցումներ ազատվելու վերաբերյալ, ոչ էլ պարզ է իրենց հետագա ճակատագիրը: