|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն առաջարկում է Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկել սահմանադրականության ու ժողովրդավարության տեսանկյունից.
«1. Իշխանության կրողը՝ ժողովուրդն է. մշտապես կրկնում էին այս իշխանությունները: Ժողովուրդը 2018 թվականին կոնկրետ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ կատարել էր ընտրություն, այսօր ժողովուրդը մասնակից չէ գործընթացին:
2. Ժողովրդավարական լեգիտիմությունը չի ճանաչում ֆորմալիզմ: Ֆորմալիզմը այն է, որ ձևական իմաստով ընտրվել է ավագանի, որը սակայն ընտրվելու պահին ներկայացվել է կոնկրետ քաղաքապետի անձի թեկնածուով և հենց այդ պայմանավով՝ խնդրել է քվե: Առանց ժողովրդի մասնակցության այդ նույն անձն՝ այլևս քաղաքապետ չէ:
3. Փաստացի նույն ուժը քաղաքապետի թեկնածուով 2018 թվականին ստացել էր Երևանցիների 80% վստահություն, 2021 թվականին ակնհայտ ընտրախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահումների պայմաններում ստացել է Երևանցիների 40% վստահություն: Լեգիտիմության կորուստը շատ պարզ վարժությամբ է բացահայտվում»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօր կայացած արտահերթ նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ և ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ որոշվեց պաշտոնանակ անել Հայկ Մարությանին, իսկ քաղաքապետ նշանակվեց Հրաչյա Սարգսյանը: