Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե այսչափ ընտրակեղծիքներ չլինեին, կարող են ասել, որ որակապես լրիվ այլ պատկեր էին ունենալու. եթե ցուցակները լինեին պատշաճ, եթե ընտրվողների ընդհանուր թվի անձնագրերն աշխատեին։ Այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Ընտրական գործընթացի հետ կապված, երբ մենք ասում էինք, որ եղել են խախտումներ, շատերն ասում էին, որ դա, միգուցե, մեր սուբյեկտիվ գնահատկանն է կամ դեռ փաստեր չկան: Արդեն կան և դա արձանագրված է: Այլևս պետք է այդ տեսանկյունից նայենք իրավիճակին»,- ասաց Վարդևանյանը:
Նա նշեց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հարց ու պատասխանի ընթացքում պարզվել է, թե ովքեր են ներմուծում այդ չաշխատող անձնագրերի տվյալները։
«Մասնագետները, իսկ մասնագետները առավելապես աշխատում են պետական համակարգում: Այն նույն պետական համակարգում, որի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման նման լուրջ խնդիրներ ենք արձանագրել: Հիմա ինչպե՞ս կարող ենք վստահությամբ մոտենալ նշված գործընթացին, չենք կարող: Կասկածի տակ ենք դնում և պնդում ենք այդ կասկածը»,-հայտնեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։
Վարդևանյանը հավելեց, որ իրենց կարծիքով, ընտրության արդյունքները պետք է անվավեր ճանաչել, դրանից հետո ՍԴ-ն կարող է երեք տեսակի որոշում ընդունել՝ ընտրության արդյունքների անվավերություն, երկրորդ փուլի նշանակում, մանդատների բաշխման կարգի սահմանում նոր ձևով:
«Մենք երեքն էլ պնդում ենք, բայց գտնում ենք, որ ելակետը՝ ԿԸՀ որոշումը պետք է անվավեր ճանաչվի»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ Վարդևանյանը հուլիսի 10-ին ՍԴ-ում պատասխանելով արդարդատության նախարարի պաշտոնակատարի Ռուստամ Բադասյանի հարցերին, նշել էր, որ վարչապետը փաստացի ստանձնել էր նախագահի լիազորությունը:
«Խնդիրը կայանում է ոչ թե նրանում,որ պարզաքպես նախապատրաստվելու խնդիր է առաջանում, այլ այն որ վարչապետը հայտարարում է ընտրությունների օր, որովհետեւ վարչապետը ընտրությունների օր հայտարարելու լիազորություն չունի, դա հանրապետության նախագահի լիազորությունն է, սա առաջին: Երկրորդը, այո, նախապատրաստվելու տեսանկյունից, ի վերջո մեկ ուժ, եթե կարող է որոշի ընտրությունների օր, կարող է չէ որոշի, որ այդ ընտրությունները չեն լինելու, կարող է որոշի, որ ընտրությունների օրը տեղափոխելու է: Այսինքն մի քաղաքական ուժ առնվազն մարտ ամսից գիտեր, թե ինչ է լինելու հունիսի 20-ին, ու գիտեր ոնց անի, իսկ մյուսները չգիտեին»,-ասել էր նա: