կարևոր
517 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-01 18:38
Հասարակություն

Մեսրոպ Մանուկյանի և Չախոյանի գործողություններում նման վավերապայմաններ չկան․ Վադևանյան

Ինչպես նշել ենք, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանինն ևս մեղադրանք է առաջադրվել։ Նրան այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Լրագրողների հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Արամ Վարդևանյանը նույնպես հատկանշեց,որ Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի գործողություններում խուլիգանության որևէ տարր չկա։ 

Նշենք, որ Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին ևս մեղադրանք առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով։ Նույն գործով մեղադրանք է ներկայացվել նաև Արթուր Չախոյանին։