|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀՀ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է տեսանյութ, որն ապացուցում է ադրբեջանական կողմի` Արցախի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հարձակման փորձեր իրականացնելու փաստը:
Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը:
Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը:
Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ:
Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները։
Հիշեցնենք, որ գիշերը հակառակորդը Արցախի հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հարձակման փորձեր է արել, սակայն հետ է շպրտվել` մի քանի դիակ թողնելով չեզոք գոտում: