կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-25 22:19
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Հակասությունները բացահայտվում են

ՀՐԱՊԱՐԱԿ. Հակասությունները բացահայտվում են
Հազիվ 10 օր է անցել Գեւորգ Կոստանյանի` զինդատախազ նշանակվելուց, սակայն նրա եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջեւ արդեն հակասություններ են առաջացել: Մեր տեղեկություններով, գլխավոր դատախազի տեղակալ Կոստանյանն օրեր առաջ մտել է գլխավոր դատախազի կաբինետ, հեռախոսը զնգացել է, դատախազն առաջարկել է նրան դուրս գալ ընդունարան, հեռախոսը թողնել այնտեղ, նոր մտնել: Կոստանյանը դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Հետո արդեն անհանգստացել է Հովսեփյանը, մի քանի անգամ զանգել է Կոստանյանին, սակայն վերջինս չի պատասխանել իր վերադասի զանգերին: Ըստ դատախազության աշխատողների, երկուսն էլ փորձում են իրենց «դիրքը դնել», եւ հետեւում են այս հակամարտության զարգացումներին: Սակայն այս հակասությունից հատկապես անհանգստացած է Կոստանյանի հայրը` Շենգավիթ դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, որին դատախազությունը, եթե ուզենա` կարող է շատ հարցերում նեղել: