Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական իշխանամետ HABER GLOBAL-ը, մեկնաբանելով Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի զորքերի համատեղ վարժանքը, մեղադրել է Հունաստանին և Կիպրոսին Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանին բացահայտորեն աջակցելու մեջ, ինչպես նաև իր տարածքում հայ զինվորականներին (մասնավորապես՝ հատուկ ուժերին և դիպուկահարներին) մարզելու մեջ։
«Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի բանակները միավորվեցին և համատեղ զորավարժություններ անցկացրին Կիպրոսի հարավում։ Հունաստանը հայ զինվորներին պատրաստում է որպես դիպուկահարների։ Զորավարժությունները տեղի են ունեցել դեկտեմբերի սկզբին հունա-կիպրական հատվածում։
Հունական բանակը հայկական հատուկ ջոկատայիններին պատրաստում է դիպուկահարների և մարտական դպրոցներում. Ղարաբաղյան 2-րդ պատերազմի ժամանակ, որն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով, Հունաստանը չէր թաքցնում իր աջակցությունը Հայաստանին։ Փաստացի, հայկական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները վերապատրաստվել են Աթենքի ռազմական ճամբարներում»,- նշում է թուրքական պարբերականը, որը, հավանաբար «մոռացել է» հիշեցնել նաև, որ տասնյակ տարիներ Թուրքիան մարզում և զինում էր ադրբեջանական բանակը, իսկ Արցախյան վերջին պատերազմում Արցախի դեմ անմիջական մասնակցություն էր ունեցել և աջակցել ադրբեջանական զորքերին: