Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն իր Twitter-ում կոչ է արել հրաժարվել Sea Breeze-2021 բազմազգ զորավարժություններից, որոնք անցկացվելու են Ուկրաինայում և Սև ծովում. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Sea Breeze վարժությունների մասշտաբային և հստակ ագրեսիվ բնույթը ոչ մի կերպ չի համապատասխանում Սևծովյան տարածաշրջանի անվտանգության իրական խնդիրներին: Բարձրացնում է ակամա միջադեպերի ռիսկը: Դրանք խրախուսում են ռազմատենչ տրամադրությունները Կիևում», - նշել է դեսպանատունը:
Դեսպանատան խոսքով՝ միայն Սև ծովի երկրները կկարողանան նվազեցնել լարվածությունն այս տարածաշրջանում՝ պայմանով, որ «դրսից» չխառնվեն այդ գործընթացին:
«Մենք ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հորդորում ենք հրաժարվել Սև ծովում ռազմական գործողությունների փորձից: Տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար բազմակողմ ջանքերի օրինակ է # Blackseafor ձևաչափը, որն ուղղված է ծովում վստահության ամրապնդման միջոցառումների ամրապնդմանը»,- հորդորում է դեսպանատունը: