Մենք նորից գնում ենք փաստերի և կատարված իրողությունների հետևից։ Ավելի ճիշտ՝ մեր թիկունքում շարունակվում է դավաճանաությունը․․․․
Թուրքիայի՝ Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններն իրականում խաբկանք են։ Որքան կույր պիտի լինել, չտեսնելու համար, որ Թուրքիան /Ադրբեջանն էլ հետը/ իրենց չբարձրաձայնած նախապայմաններն, ըստ էության, քայլ առ քայլ և հեզասահ իրականացնում են։
Եվ, ըստ էության, կշարունակեն իրականացնել, քանի դեռ դիվանագիտական հարթակներում Հայաստանը ներկայանում է նողկալիորեն պարտված նիկոլի քաղաքական արժեհամակարգով ու համոզումներով։
նիկոլն ու ՔՊ-ն, ըստ էության ստանձնեցին թուրանական կամրջի տրոյական ձիու առաքելությունը։
Պետական ինստիտուտներից կազմաքանդումից հետո, հերթը Սփյուռքինն է։
Գոնե գիտակցու՞մ եք, որ Թուրքիայից եկող դրական ազդակներն ինչ ավերածություններ են բերելու Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, Սփուռքի ինքնության հարացույցում․․․Սա Հայաստանը խոցելու երկրորդ՝ ներքին ճակատն է․․
Եվ․․․Թուրքիայի հետ «հարաբերություններում» մեր բանագնացը Ռուբեն Ռուբենյանն է, Թուրքիայում վերապատրաստում անցած ԱԺ փոխփոսնակը․․․no comment․․․
Դե, հանկարծահաս Լիպարիտյանն էլ վրադիր․․․
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր