կարևոր
2749 դիտում, 8 ամիս առաջ - 2023-11-03 21:49
Հասարակություն

Որևէ «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել. Վարդան Ոսկանյան

Որևէ «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել. Վարդան Ոսկանյան

Որևէ «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել, քանի դեռ այդ հզոր տարածաշրջանային գերտերությունը գոյություն ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էիրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Բաքվի բարբարոսական վարչախումբը ժամանակին Հայաստանի վրա քարոզչական ներազդեցության նպատակով օգտագործում էր ադրբեջանական ֆինասավորմամբ Իրանում «ուր որ է կառուցվելիք» Ռաշտ-Աստարա երկաթգծի, պատկերավոր ասած, ուրվականը։ Բայց իրականությունն այլ է՝ այդ երկաթուղագիծը մինչև օրս դեռ չի կառուցվել։

Հիմա էլ ալիևյան և էրդողանական վարչախմբերի կողմից նման քարոզչական ուրվական դարձնելու փորձ է կատարվում, Իրանով իբր անցնելիք «Զանգեզուրյան միջանցքի» հետ առ այն, որ եթե Հայաստանն իրեն «խելոք չպահի» և չհամաձայնի իրականում «Թուրանական միջանցքի» այդ վտանգավոր պատրանքին, ապա դա կիրականացվի Իրանի տարածքով։

Բայց ամենատխուրն այն է, որ չնայած բազմաթիվ մասնագիտական պարզաբանումներին, թշնամական քարոզչական այդ խայծը պարբերաբար կուլ են տալիս հենց մեզանում։

Մինչդեռ բանաձևը շատ պարզ է՝ որևէ «Թուրանական միջանցք» Իրանի տարածքում չի կարող լինել, քանի դեռ այդ հզոր տարածաշրջանային գերտերությունը գոյություն ունի, իսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման և Հայաստանից բռնազավթված Նախիջևանի միջև հետխորհրդային շրջանում ցամաքային կապը միշտ էլ եղել է իրանական ճանապարհով»,- գրել է նա։