Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրբաթ՝ հունիսի 28-ին, Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրի հյուրասրահը» հաղորդման հյուրը ՀՅԴ անդամ, իրանագետ, պ․գ․թ․ Սարգիս Մկրտչյանն էր։
Անդրադառնալով Իրանում ընթացող նախագահական արտահերթ ընտրություններին՝ նա ուշադրություն է հրավիրել թեկնածուներից մեկի՝ Մասուդ Փեզեշքիանի վրա։ «Փեզեշքիանն իր քարոզչական մարտավարության մեջ որդեգրեց Իրանի էթնիկ խմբերի վրա աշխատելու մարտավարությունը։ Նա ծնունդով Մեհաբադ քաղաքաից է։ Մեհաբադն Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում է գտնվում։ Հայրը թյուրքախոս է, մայրը՝ քյուրդ, թեև ինքը դա մերժում է ու ասում, որ երկուսն էլ թուրք են։ Նա սկսեց հատուկ շեշտ դնել էթնիկ խմբերի վրա։ Օրինակ՝ երկու օր առաջ շատ լուրջ և զգայուն հայտարարություն արեց․ այն իմաստով, որ երկրում պանթյուրքիզմ գոյություն ունի, պանքյուրդիզմ գոյություն ունի, պանբելուչիզմ գոյություն ունի, որովհետև երկրում անարդարություն կա էթնիկ խմբերի նկատմամբ»։ Մկրտչյանի խոսքով՝ նա արդարացնում է այդ երևույթները նրանով, որ այդ էթնիկ խմբերից ոչ մեկը պետական պաշտոններ չի զբաղեցնում, սակայն ինքը ամբողջ կյանքի ընթացքում պաշտոններ է զբաղեցրել, եղել է պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ, նախարար և այլն։ «Եթե խտրականություն է գոյություն ունեցել, ինչպե՞ս դա իրեն չի վերաբերել»։ Մկրտչյանը նաև խոսել է այդ թեկնածուի մեկ այլ հայտարարության մասին առ այն, որ ապագա կառավարությունում պետք է թուրք նախարարներ նշանակվեն։ Իրանագետի հիժեցրել է 2006 թվականի այն դեպքի մասին, երբ Թավրիզում «Տրակտորաշինական» ակումբի երկրպագուները վառեցին Հայաստանի դրոշը, իսկ Փեզեշքիանը ողջունել էր այդ քայլը։
Այս բոլոր հանդերձ, եթե նա ընտրվի, Մկրտչյանը կարծում է, որ Հայաստանի հանդեպ Իրանի քաղաքականությունը չի փոխվելու, քանի որ դա ճշտում է Իրանի հոգևոր առաջնորդը, և ԱԳՆ-ն ընդամենը դա որդեգրողն ու գործադրոցն է։ Ըստ Մկրտչայնի՝ եթե նա ստանձի այդ պաշտոնը, ապա հնարավոր է ինչ-որ խոչընդոտներ առաջանան, կամ ինչ-որ հարցեր ձգձգվեն։
Իրանագետը նաև ներկայացրել է մյուս թեկնածուի՝ Սայիդ Ջալիլիի ծավալած գործունեությունը։
Մկրտչյանն արձանագրել է կարևոր փաստ, որ Իրանում ընտրակեղծիքներ չեն լինում։ «Բուն քվեարկությունը չի կեղծվում։ Նման բան երբեք ոչ տեսել եմ, ոչ լսել։ Այլ հարց է այն, որ Պահապանների խորհորուդն է որոշում հաստատել թեկնածուներին։ Սա մեխանիզմ է, որը ֆիլտեր է անում։ Այս ընտրություններից մերժվեց անգամ Ահմադինեժադի թեկնածությունը, ով ութը տարի երկրի նախագահ է եղել։ Այսինքն՝ այնպես չէ, որ անպայման հատուկ մտայնություն ունեցողի կամ հատուկ ինչ-որ անձնավորության թեկնածությունն է մերժվում։ Դու կարող ես երկրում շատ բարձր դիրքեր գրավված լինես, բայց այս անգամ հարմար չեն տեսնում»։
Զրույցի ընթացքում Մկրտչյանը խոսել է Իրանում պանթյուրքիզմի ծագումից ու զարգացումներից։ «Պանթյուրքիզմը 20-րդ դարում երկու անգամ շատ լուրջ հարցի առաջ է կանգնեցրել Իրանին, մեկը՝ 1918-ին, երբ ստեղծվեց արհեստածին Ադրբեջան Հանրապետությունը և երկրորդը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ 9 ամսվա կտրվածքով՝ Ատրպատականում ստեղծվեց Ատրպատականի Դեմոկրատական Ինքնավար Հանրապետությունը։ Եվ 21-րդ դարում արդեն Ադրբեջանի արհեստածին Հանրապետության վերանկախանալը, որն իրենց համար խնդիր է»։ Մկրտչյանի ընդծմամբ՝ պանթյուրքիզմն Իրանում ժողովրդական արմատ չունի, իսկ դրա դեմ առաջին պայքարել են հենց ատրպատականցիները, թյուրքախոսները՝ գիտակցելով, որ դա արհեստական է։ Նա նաև խոսել է այն կեղծ եզրույթներ մասին, որոնք շրջանառության մեջ է դնում Ադրբեջանը՝ «Հարավային Ադրբեջան»-ը, որ նկատի ունեն Իրանի հյուսիային շրջանները, «Զանգեզուրի միջանցք», և «Արևմտյան Ադրբեջան»՝ նկատի ունենալով Հայաստանը և այլն։
«ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»-ի մասին խոսելով՝ Մկրտչյանը նշել է, որ այդ ռազմավարական նշանակության ծրագրի վրա 1,5 դար աշխատել են Միացյալ Թագավորություններն ու Իսրայելը։ «Դա կարմիր գիծ է Իրանի համար, քանի որ եթե իրականանա, Իրանը կզրկվի դեպի Եվրոպա ցամաքային կապից։ ՄԵզ համար այլ խնդիր է, մենք արդեն իսկ որպես Հայաստան ու հայություն գոյութենական պայքարի մեջ ենք։ Ամբողջ նպատակը նաև Իրանի մասնատումն է։ Իրանում էթնիկ խմբերի հարցն արհեստականորեն արծարծելը, Իրանը ներսից պայթացնելու խնդիր ունի»։
Մանրամասն՝ տեսանյութում