կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 19:35
Հասարակություն

Պետք էր կառչել Ալիևի՝ «Լաչինի և Զանգեզուրի միջանցքները հավասարազոր են» հայտարարությունից. թուրքագետ

Պետք էր կառչել Ալիևի՝ «Լաչինի և Զանգեզուրի միջանցքները հավասարազոր են» հայտարարությունից. թուրքագետ

Բրյուսելում Շառլ Միշելի և Փաշինյանի հետ սպասվող հանդիպումից առաջ Ալիևը զրուցել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ու, ըստ էության, սպառնացել, որ «Լաչինի միջանցքի»մաքսակետերով կկտրի Արցախի և ՀՀ-ի կապը,եթե ինքը չստանա «Զանգեզուրի միջանցքը»՝ առանց մաքսակետերի։ Հարց է առաջանում` արդյո՞ք հայաստանյան իշխանությունները  բանավոր չեն  համաձայնվել «միջանցքի» տրամաբանությանը, և հիմա եկել է այդ հնարավորխոստումը կատարելուժամանակը։ Խնդիրն այն է, որ  «Լաչինիմիջանցքն» ունի հումանիտար բնույթ, որը  արցախահայերի փաստացի ՄԻԱԿ «սննդարար» զարկերակն է, և չի կարող վերահասկվել Ադրբեջանի կողմից, նամանավանդ այն դեպքում, երբ կա անհաղթահարելի թշնամական պատնեշ հայերի և ադրբեջանցիների միջև:Մյուս կողմից`«Լաչինի միջանցքը» վերահսկելով՝ Բաքուն վտանգ  կստեղծի  նաև ռուս խաղաղապահների համար։

Ալիևի նշված հայտարարությունը մի կողմից շատ խոցելի է, մյուս կողմից` վտանգավոր.Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան,  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ թուրքագետի` այո՛,այդ տարածքը  ռուս խաղաղապահների իրավասության տարածք է, և «Լաչինի միջանցքը»  համեմատել «Զանգեզուրի միջանցքի» հետ` ճիշտ չէ. «Լաչինի միջանցքը» կենսական նշանակություն ունեցող միջանցք է, որը ապահովում է Արցախի հազարավոր հայերի ֆիզիկական անվտանգությունը, իսկ «Զանգեզուրի միջանցքը», որը ցանկանում են, պանթուրքիստական ճանապարհ է` տնտեսական, քաղաքական և այլ բաղադրիչներով:

«Եթե Ալիևը հայտարարում է, թե «Լաչինի և Զանգեզուրիմիջանցքներըհավասարազոր են»,ապա այստեղից կարող ենք ենթադրել, որ հավասարազոր են Արցախի և Նախիջևանի կարգավիճակները.եթե «Լաչինիմիջանցքը» կապում է Հայաստանը Արցախի հետ, իսկ «Զանգեզուրի միջանցքը» կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Եթե հայկական դիվանագիտական միտքը կարողանար դրանից կառչել, ապա այս հայտարարությունը Ադրբեջանի համար չափազանց վտանգավոր հայտարարություն էր»,- փաստեց բանախոսը։

Թուրքագետը նկատեց, որ Ադրբեջանի տարատեսակ հայտարարություններ, պնդումներ չեն արժանանում հայկական կողմի (և չեն էլ կարող արժանանալ) դիմադրությանը։ Ինչու՞ ադրբեջանական սպառնալիքներին որևէ պատասխան չի հնչում: Թուրքագետի կարծիքով` այս իշխանությունները պարտված են, չունեն այն զինանոցը, որով կարող են դիմադրել, բայց, միևնույն է, առանց զենքերի նրանք ամեն կերպ ձգտեցին գալ իշխանության ղեկին և Հայաստանը ամեն կերպ կործանել:

«Այս իշխանությունները ոչ միայն չունեն փորձառություն, այլև չունեն հայրենասիրություն և հայրենիքի գիտակցման անհրաժեշտ չափաբաժինը, որպեսզի կարողանան դիմադրել»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

 

                                                                                       Լենա Կարապետյան