կարևոր
3298 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-01 13:15
Քաղաքական

ՀՀ իշխանությունը հավասարազոր պարտականություն ունի Լաչինի միջանցքի բացելու հետ կապված․ Գեղամ Մանուկյան

Իրականում լսումների այս ձևաչափ արդեն «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» խմբակցույթունները կազմակերպել էին խորհրդարանի պատերից  դուրս, հիմա ուղղակի առիթը օգտագործեցինք խորհրդարանում լսումներ կազմակերպել և ասեմ, որ բազմաթիվ հրավիրյալներից շատերը շատ խորը մասնագիտական քննարկում են ունեցել մի երեք շաբաթ առաջ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«նաև պետք է  նշեմ, որ հիմք է ընդունվել որպես շրջանառվող փաստաթուղթ հայտարարության այն տեքստը, որը Լաչինի միջանցքի փակելուց անմիջապես հետո ընդդիմությունը դրեց ԱԺ-ում շրջանառության մեջ, բայց ինչպես շատ հաճախ է պատահում, իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց և սեփական տարբերակը առաջարկեց, որը մեր գնահատմամբ սարսափելի անատամ տարբերակ էր և այդ պատճառով ընդդիմության հայտարարության տեքստը չընդունվեց ԱԺ-ի կողմից, և հիմա լսումների հիմք դրվել է այդ հայտարարության նախագիծը։ Ըստ կանոնակարգի, ԱԺ-ում լսումները բաց են ԱԺ-ի բոլոր պատգամավորների համար և պետք է ակնկալել, քանի որ օրախնդիրն է հարցը նաև իշխող պատգամավորներից մասնակցություն կունենան, բայց հատուկ կարգ չկա, որ խմբակցություն առ խմբակցություն հրավեր ուղղարկենք»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ԱԺ-ի ղեկավարությանը պաշտոնապես փոխանցվել է, որ ցանկալի է Սուրեն Պապիկյանի ներկայությունը, որպես նաև հարակից զեկուցող․ «Որովհետև խոսքը վերաբերում է նաև օրախնդիր հարցին, նույնիսկ մեզ համար շատ կարևոր է հարցի քննարկումը և ոչ թե լոկ հարցի արծարծումը, դրա համար նույնիսկ պատրաստակամություն ենք հայտնել,  ,իհարկե, տրամաբանական է, կան բազմաթիվ անվտագնային տարրեր՝ թեկուզ փակ նիստում այդ քննարկումը լինի»,- ասաց նա։

ՀՅԴ-ական գործիչը կարծում է, որ իրականում գործողություններն, որը իշխանությունը նախաձեռնում  է թերի է և իշխանությունը, որպես այդպիսին չի օգտագործում բոլոր գործիքակազմերը, որն ունի և այն թեզը, որը շրջանառում է Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չենք բանակցում շատ ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի Հանրապետությանը․ «Որովհետև դա ենթադրում է, որ մղում է Արցախի իշխանություններին ոչ հավասար պայմաների բանակցել Ադրբեջանի հետ և այս առումով իրոք իշխանությունների գործողությունները խիստ վտանգավոր են, բայց նաև հանրային ճնշումը իշխանությունների վրա ստիպում է, որ հանրությանը մի քիչ ավելի հանգստացնող քայլեր ձեռնարկեն։ Երեկ, երևի տեղյակ եք, որ Ռուսաստանի նախագահի հետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել, ամենամեծ վտանգավորութունը անցնող 50 օրերի ընթացքում իշխանության այն թեզն էր, որ լաչինի միջանցքի բացելու պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահները, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության տակ դրված է երեք երկրների, այդ թվում  նաև Հայաստանի ստորագրությունը։ Հավասարազոր պարտականություն Հայաստանը ունի Լաչինի միջանցքի բացելու հետ կապված»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով լսումները որոշ գործիքակազմեր պարզելու հարց է․ «Անցնող 50 օրերին տարբեր քայլեր են նախատեսվել ընդդիմության կողմից, տարբեր գործողություններ՝ սկսած արցախահայության, մեր քույր եղբայրներին օգնության հասնելու, վերջացրած տարրատեսակ գործողություններով։ Բայց տվյալ դեպքում մեր գործողությունները միշտ սահմանափակել են այն գիտակցությամբ, որ լոկ ինքնահանգստացման համար, որ ամեն մեկս ասի տեսեք ընդդիմությունը այս քայլին դիմեց, բայց արդյունք չտվող քայլեր չլինեն, շատ հաճախ մենք զսպել են այդ գործողություններում, և ,պետք է ասեմ, ընդդիմությունը մշտական կապի մեժ է Արցախի իշխանության, քաղաքական շրջանակների, խորհրդական խմբակցությունների հետ։ Նաև ուզում եմ մատնանշել, որ Դաշնակցության դեպքում չպետք է մոռանալ, որ Դաշնակցությունը Արցախում ունի կառույց, խորհրդարանական խմբակցություն, մեր ներկայացուցիչները անվտանգության խորհրդի նիստերին, բոլոր խորհրդակցություններին, որոշումների կայացման քննարկումներին առնվազն մասնակցում են»,- ավելացրեց պատգամավորը։