կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-01 14:34
Աշխարհ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և 49 ռուսական ընկերությունների դեմ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և 49 ռուսական ընկերությունների դեմ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի մի շարք առաջատար պաշտոնյաների, ինչպես նաև 49 ընկերությունների, կազմակերպությունների և բանկերի դեմ։ Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի՝ մարտի 1-ին, հրապարակվել է Ճապոնիայի ԱԳՆ կայքում. հայտնում է Deutsche Welle-ն։

Պատժամիջոցների ցուցակում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Ի թիվս այլոց, պատժամիջոցների են ենթարկվում բազմաթիվ ավիաշինական գործարանները, պաշտպանական արտադրության կառույցները` «Ռոսօբորոնէքսպորտը», «Օբորոնպրոմը», «Ռոստեխը», նաև ԱԴԾ-ն, ռուսական Գանձարանը, ԿԲ-ն, պետական ՎԷԲ-ը և այլն: